Գլխավոր էջ
Հիմնվել է 1997թվականին
   

 

1987 թվականին Դավիթ Զալյանը հիմնադրել է Երևանի պետական մանկական երաժշտական թատրոնը և նշանակվել է նրա գեղարվեստական ղեկավար:
Համաձայն ՀՀ Մշակությի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրամանի / տրվ. 21.07.97 թիվ 255/ պետական մանկական երաժշտական թատրոնը վերանվանվել է երաժշտական կամերային պետական թատրոնի, և հանդիսանում է նրա իրավահաջորդը:

Այդ տարիներին բեմադրվել են.
Վ. Աճեմյան ‹‹Կիկոս›› /օպերա/,
Ս. Լուսիկայն ‹‹Ճպուռն ու մրջյունը›› /բալետ/,
Պ. Չայկովսկի ‹‹Տարվա եղանակները›› /բալետ/,
Բ. Բիտտեն ‹‹Նոյան Տապան›› /միրակլ օպերա/,
Լ. Վեբեր ‹‹Կատուներ›› /մյուզիքլ/,
Ա. Սաթյան ‹‹Լիլիթ›› /փոփ -օպերա/ և այլ ներկայացումներ:

2006 թվականից թատրոնի ղեկավարն է Դավիթ Հակոբյանը: Թատրոնը անցել է բազմաժանր ազատ գործունեության: Թատրոնը աջակցում է հատկապես երիտասարդ ռեժիսորներին ու ստեղծագործողներին:

Բեմադրվել են`
‹‹Ջայլամը ասֆալտի վրա››
Մոնո ներկայացում
Հեղինակ` Խ. Չալիկյան
Բեմադրությունը` Դ. Հակոբյան
Նկարիչ` Ն. Բարսեղյան
դերակատար` Կարինե Ջանջուղազյան

‹‹Ուշացողները››
Հեղինակ` Ս. Կոսյան
Բեմադրությունը` Զոհրաբ- բեկ Գասպարենց
Նկարիչ` Մերի Արեյան
Երաժշտական ձևավորող` Գևորգ Հովհաննիսյան

‹‹Սերոժիկ››
Հեղինակ` Ս. Դանիելյան
բեմադրությունը` Ս. Մելիք - Հովսեփյանի
դերակատար` ‹‹Յոժ›› Սերգեյ Դանիելյան

‹‹Անուշ››
Հեղինակ` Հովհ. Թումանյան
Բեմադրությունը և բեմականցումը` Դ. Հակոբյանի
երաժշտությունը` Ս. Երկանյանի
նկարիչ` Մ. Արեյան
պարերը` Ն . Հովհաննիսյանի

‹‹Հեյ, ո՞վ կա այդտեղ››
Կամերային օպերա
Հեղինակ Վիլյամ Սարոյան
Կոմպոզիտոր - Էդուարդ Սադոյան
Բեմադրող ռեժիսոր - Դավիթ Հակոբյան
Բալետմեյստեր- Լիլիթ Միրզոյան
Բեմադրող նկարիչ- Մերի Արեյան

Պատրաստվում են ներկայացման

ՊԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆ
Հեղինակ` Գ. Գորին
ՍԱՍԱՈՒՆՑԻ
ԴԱՎԻԹ
Հեղինակ` Հովհ. Թումանյան
ՄԵՐ ՀԻՆ
ԴԱՇՆԱՄՈՒՐԸ
Հեղինակ` Դ. Մուրադյան
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճը տրվում է վարձակալությամբ` կոնֆերասների, ժողովների և տարբեր միջոցառումների համար:
Դահլիճն ունի 194 նստատեղ, բեմի երկարությունը 10մ է, խորությունը` 7մ:
Ապահովված է լուսային և ձայնային սարքավորումներով: